Քաղաքական

23.08.2016 12:35


Անահիտ Թարխանյան. «Դատարանը պետք է հաշվի առնի Անդրիաս Ղուկասյանի ընդհանուր բնութագիրը»

Անահիտ Թարխանյան. «Դատարանը պետք է հաշվի առնի Անդրիաս Ղուկասյանի ընդհանուր բնութագիրը»

Որոշում կայացնելուց առաջ դատարանը պետք է հաշվի առնի Անդրիաս Ղուկասյանի ընդհանուր բնութագիրը` որպես մարդ,- այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ այս ասել է նրա կինը՝ Անահիտ Թարխանյանը։

Ես՝ որպես հարազատ, գտնում եմ, որ նա, միանշանակ, պետք է ազատ արձակվի, առանց որևէ գրավի՝ հաշվի առնելով պատշաճ քաղաքացի լինելը։ Նա անձնավորություն է, որը գրում է Սահմանադրություն, մասնակցում է 2016թ.–ին Արցախին նվիրված քննարկումներին, գրում ուղարկում է Արցախի Սահմանադրության նախագիծը։ Դժվար է պատկերացնել, որ նա կմասնակցի զանգվածային անկարգությունների,- նշել Թարխանյանը և հավելել, որ դատարանը պետք է այս ամենը նկատի ունենա։

Հիշեցնենք, որ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու շրջանակներում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, սակայն, ինչպես հայտնում է նրա փաստաբան Լուսինե Սահակյանը, Ղուկասյանը նշված հանցագործությունը չի կատարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը