Լրահոս

23.08.2016 15:05


Վերաքննիչը մերժել է Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացված բողոքը

Վերաքննիչը մերժել է Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացված բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ դատարան ներկայացված բողոքը: Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ասաց Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

–Դատարանը կայացրեց մեր կողմից սպասված որոշում և մերժեց վերաքննիչ բողոքը,-ասել է փաստաբանը։

Արամ Մանուկյանի մյուս պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ նշել է, որ դատարանն իրականացրել է իր սովորական գործառույթը.

–Որոշումը ոչ թե իրավական է, այլ քաղաքական: Ինչ վերաբերում է Արամին, ապա նա ուրախ է, խրոխտ և իր ողջույններն է ուղարկում բոլոր երիտասարդներին:

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտնել է, որ դատարանում իր ելույթի ժամանակ Արամ Մանուկյանը նշել է, որ երբ իր ուղղությամբ կրակել են, այդ պահին իրեն վնասազերծելու խնդիր չի եղել, քանի որ ինքն այդ պահին ընդամենը օգնել է վիրավոր հորը:

Ըստ փաստաբանի՝ Արամ Մանուկյանի առողջական վիճակը ծանր է.

Նրա առողջական վիճակը նույնն է՝ ծանր է, ինքնուրույն որևէ գործողություն չի կարողանում կատարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը