Աշխարհ

23.08.2016 15:55


Իրաքում ռազմական ռոբոտ են ստեղծել ԻՊ դեմ պայքարելու համար

Իրաքում ռազմական ռոբոտ են ստեղծել ԻՊ դեմ պայքարելու համար
Իրաքում ռազմական ռոբոտ են ստեղծել «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար։ «Ալռոբոտը» 4 տեսախցիկ ունի, գնդացիր և սարքավորումներ ռեակտիվ արկեր արձակելու համար։ Այն կարելի է կառավարել նոութբուքով կամ հատուկ կարգավորիչով մինչև 1 կմ հեռավորությունից։ Այս մասին հայտնում է «Baghdad Post»–ը։

Նշվում է, որ ռոբոտին 2016–ի սկզբին Բաղդադում արդեն ներկայացրել են զենքերի ցուցահանդեսում, բայց այն փորձարկելու մասին տեսանյութը հրապարակվել է միայն վերջերս։ Պարբերականը ենթադրում է, որ ռոբոտը կօգտագործվի Մոսուլի ազատագրման գործողությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը