Լրահոս

23.08.2016 16:56


Պուտինն Օլանդին և Մերկելին պատմել է Ուկրաինայի սադրանքների մասին

Պուտինն Օլանդին և Մերկելին պատմել է Ուկրաինայի սադրանքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պատմել է Ուկրաինայի սադրանքների մասին։

Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։

«Վլադիմիր Պուտինն իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ուկրաինայի կողմից ցուցաբերած կոպիտ սադրանքներին. օգոստոսի սկզբին Ռուսաստանի Դաշնության տարածքի ուղղությամբ դիվերսանտների մի խումբ է ուղարկվել՝ ահաբեկչություններ իրագործելու նպատակով։ Կիևի հակվածությունը նման գործողություններին վնաս կհասցնի մինսկյան գործընթացին և «Նորմանդյան ձևաչափի» շրջանակներում համագործակցությանը»,– ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 3 երկրների ղեկավարները պայմանավորվել են հանդիպել G20–ի գագաթաժողովին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը