Լրահոս

23.08.2016 22:10


Ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք

Ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք

Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք:

«Արմենպրես»-ին Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը ասել է, որ Աղեկյանի հետ վերադարձը կազմակերպվել է օգոստոսի 23-ին` Երևանի ժամանակով 18:00-ին:

«Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախնական տվյալներով` վիճակը նորմալ է, սակայն այսօր կամ վաղը կենթարկվի բազմակողմանի բժշկական հետազոտության, ինչպես կարգն է պահանջում»,- ասաց Կապրիելյանը:

Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանը, ով ծնվել է 1954թ, Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 7-ին:

Մանրամասն՝ «Արմենպրեսում»։

Այս խորագրի վերջին նյութերը