Լրահոս

24.08.2016 14:05


Հայտնի է Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը

Հայտնի է Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որում ընդգրկված է 26 ֆուտբոլիստ:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով «Շիրակ»

Գոռ Մանուկյան «Փյունիկ»


Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան)

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Լևոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»

Գևորգ Հովհաննիսյան «Շիրակ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Զավեն Բադոյան, «Բանանց»

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Պետրոս Ավետիսյան, «Փյունիկ»


Հարձակվողներ

Արթուր Սարկիսով, «Մորդովիա» (Ռուսաստան)

Գեղամ Ղադիմյան, «Կարպատի» (Ուկրաինա)

Դավիթ Արշակյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Վարդան Պողոսյան, «Փյունիկ»

Օգոստոսի 31-ին՝ ժամը 21:15-ին, Հայաստանի ազգային հավաքականը Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոնում» ընկերական խաղ կանցկացնի Չեխիայի ազգային հավաքականի հետ: Իսկ ահա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կմեկնարկի Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը:

Պատրաստվելով այդ մրցավեճերին՝ Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 28-29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Օգոստոսի 30-ի առավոտյան ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը և Հայաստանի ազգային հավաքականը չարթերային ուղերթով կմեկնեն Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների մեծամասնությունն ազգային թիմին կմիանա արդեն Չեխիայում:

Նշված 26 ֆուտբոլիստից երկու հանդիպումներին մասնակցելու համար կընտրվի 23 խաղացող:

Այս խորագրի վերջին նյութերը