Լրահոս

24.08.2016 14:11


«Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքի վերաբերյալ

«Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքի վերաբերյալ

Օգոստոսի 23-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5687 կգ վայրի աճած կանեփի և 4 կգ կակաչի կանաչ զանգված:
Տնամերձ 2 հողամասերից հայտնաբերվել է 10.5 կգ կշռով կանեփի 12 բույս:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 18.75 գրամ «մարիխուանա» և 3 մլ կշռով «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 1 միավոր հրազեն, տարբեր տրամաչափի 79 փամփուշտ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 3 հետախուզվող:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ

Այս խորագրի վերջին նյութերը