Աշխարհ

24.08.2016 20:30


Չիկագոյից ուսուցիչը ռեփ է կարդացել իր աշակերտների համար (տեսանյութ)

Չիկագոյից ուսուցիչը ռեփ է կարդացել իր աշակերտների համար (տեսանյութ)

Չիկագոյից ուսուցիչ Դուեյն Ռիդը ռեփ է կարդացել իր աշակերտների համար՝ շնորհավորելով նրանց 4–րդ դասարան փոխադրվելը։ Այս մասին գրում է «Daily Mail»–ը։

Ռիլն առաջին տարին է, ինչ աշխատում է Չիկագոյի դպրոցում, և իրեն ներկայացնելու նպատակով նա երգ է ձայնագրել չորրորդ դասարանցիների համար, որոնց դասավանդելու է։

Տեսահոլովակում ուսուցիչը ներկայանում է Ալբերտ Այնշտայնի կերպարով, պարում է գրատախտակի առաջ և խաղում բասկետբոլ։ Տեսահոլովակի հիմնական միտքն այն է, որ ուսումը կարող է զվարճալի լինել՝ չնայած բոլոր դժվարություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը