Լրահոս

24.08.2016 17:22


57-ամյա կինը սխալմամբ ջրի փոխարեն էսենցիայի լուծույթ է խմել և մահացել

57-ամյա կինը սխալմամբ ջրի փոխարեն էսենցիայի լուծույթ է խմել և մահացել

Արագածոտնի մարզում ժամը 14։00-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հայտնել են, որ ժամը 13։30-ի սահմաններում կանչով հերթապահ խումբը մեկնել է Ապարան քաղաքի Գնթունիների փողոցի 5-րդ տուն, որտեղից «սուր թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել նույն տան բնակիչ, 57-ամյա Զարիկ Խաչատրյանին։

Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Զարիկ Խաչատրյանը, ում տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, գիտակցության չգալով, մահացել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ թունավորման պատճառը եղել է այն, որ Զ. Խաչատրյանը տանը ջրի փոխարեն սառնարանում դրված էսենցիայի լուծույթ է խմել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Մանրամասն՝ «shamshyan.com»–ում

Այս խորագրի վերջին նյութերը