Լրահոս

24.08.2016 17:40


Լոռվա մարզում 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում

Լոռվա մարզում 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում

Լոռվա մարզում 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, միմյանց են բախվել «Տոյոտա Պրադո» մակնիշի և հանդիպակաց ուղղությամբ ընթացող «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 1993թ. ծնված Ա. Մարանդյանը, 1995թ. ծնված Է. Խուդինյանը և 1993թ. ծնված Դ. Սարգսյանը մահացել են, իսկ 1994թ. ծնված Մ.Պողոսյանը, 1993թ. ծնված Ա. Գևորգյանը և 1992թ. ծնված Ս. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ 2016 թվականի օգոստոսի 1-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ավագյանը վարույթն իրականացնող մարմնի կողմից հարցաքննվել է: Նրանից վերցվել են արյան նմուշներ, առգրավվել է հագուստը, ստուգվել սթափությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված ավտոմեքենաներում հիշյալ անձանցից բացի, այլ անձինք չեն եղել:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն:

Մ.Պողոսյանը, Ա.Գևորգյանը և Ս.Դավթյանը ճանաչվել են տուժող:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը