Լրահոս

25.08.2016 09:56


Իտալիայի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 247–ի

Իտալիայի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 247–ի

Իտալիայի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 247–ի։ Այս մասին հայտնում է «France-Presse»–ը՝ փրկարարներին հղումով։ Անհետ կորածների հստակ թիվը հայտնի չէ։

Փրկարարական աշխատանքները չեն դադարել անգամ գիշերը։

Նշվում է, որ Ռիեթի կոմունայում զոհերի թիվը հասել է 190–ի, Ասկոլի–Պիչենոյում՝ 57–ի։

«ria.ru»–ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Իտալիայում նոր ցնցումներ են գրանցվել՝ 4,7 մագնիտուդ ուժգնությամբ։ Ավերածությունների մասին տվյալներ դեռևս չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը