Աշխարհ

25.08.2016 11:05


«WikiLeaks»–ը Հիլարի Քլինթոնի վերաբերյալ փաստաթղթերի նոր խմբաքանակ կհրապարակի

«WikiLeaks»–ը Հիլարի Քլինթոնի վերաբերյալ փաստաթղթերի նոր խմբաքանակ կհրապարակի

«WikiLeaks»–ի հեղինակ Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ կայքը ծրագրում է հրապարակել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի գործունեության հետ կապված «արտահոսած» փաստաթղթերի հերթական խմբաքանակը։ Այս մասին փոխանցում է «Fox News»–ը։

«Ես չեմ ուզում բացել խաղաքարտերը ժամանակից շուտ, բայց կարող եմ ասել, որ դրանք տարբեր փաստաթղթեր են՝ ստացած տարբեր ինստիտուտներից, որոնք կապված են նախընտրական քարոզարշավի հետ»,– ասել է նա։

Ասանժը նշել է, որ նյութերից մի քանիսն ինքնին «բավականին հետաքրքիր են», մնացածը ներկայացնում են արդեն հայտնի տեղեկատվություն՝ «մեկ այլ անկյան տակ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը