Լրահոս

25.08.2016 10:54


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևանի Թամրուչի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում՝ 1000 քմ, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի մոտակայքում` 300 քմ, Վերին Անտառային փողոցի թիվ 146/1 շենքի մոտակայքում` 400 քմ, Հրազդանի կիրճում՝ Մերգելյան ինստիտուտի մոտակայքում ՝ 400 քմ, Լոռու մարզի երկաթգծի «Սանահին» կայարանում՝ ՃՈ հենակետի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Լեռնանցք գյուղի մոտակայքում՝ 3000 քմ, Կաթնաջուր գյուղում՝ մոտ 3 տ պահեստավորված անասնակեր, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 145 հասցեում` գործարանի մոտակայքում՝ 2.5 հա խոտածածկույթ, 2-րդ միկրոշրջանի Ռոսիայի փողոցի թիվ 25 շենքի ետնամասում` 300քմ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ 10 հա, Կամարիս գյուղի ‹‹Դեմեշ›› կոչվող հանդամասում՝ 6 հա, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի հյուսիս- արևմտյան հատվածում՝ 5000 քմ, Աբովյան քաղաք Ռոսիա փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ 1000 քմ, «Եղվարդ» ԳԳՄ-ի մոտակայքում՝ 3 հա խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 50 պտղատու ծառ, Մայակովսկի-Ձորաղբյուր գյուղերի ճանապարհին 8 հա, Արգել գյուղում՝ մոտ 800 ք.մ և ջերմահարվել է մոտ 23 դեկորատիվ ծառ, Սյունիքի մարզի Արավուս գյուղի մոտակայքում՝ 500 քմ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ 2000 քմ, Ջրաշեն գյուղի սկզբնամասում՝ 5000 քմ, Սպիտակ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում՝ 5 հա, Մերձավան գյուղում` 6500 ք.մ խոտածածկույթ, ջերմահարվել 10 ծառ և խաղողի վազեր, Պանրագործների թաղամասում` 3 հա, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի հանադմասում՝ 3 հա, Ղազարավան գյուղի առանձնատների մոտակայքում` 7 հա, Վայոց Ձորի մարզի <<Չայքանդ>> կոչվող տարածքում՝ 1500 քմ, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի «Կրիվոյ» կոչվող հանդամասում՝ 1 հա, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում՝ 10 հա, Լուսահովիտ գյուղի ավտոճանապարհի մոտակայքում՝ 3,5 հա, «Ծակ քար» կոչվող հանդամասում՝ 10 հա, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի մոտակայքում՝ մոտ 15 հա ցորենի հնձած արտ և մոտ 7 տ կուտակված ծղոտ, Արթիկ-Մարալիկ ավտոճանապարհի 1 կմ-ին՝ մոտ 5 հ ա ցորենի հնձած արտ, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի մոտակայքում՝ 1 հա, Արեգունի գյուղի մոտակա դաշտերում՝ 1 հա, Նորատուս գյուղի հարակից դաշտում` 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը