Լրահոս

25.08.2016 13:50


Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

Ազատության հրապարակում Մանվել Մամոյանը բռունցքների վրա հրում-ծալում վարժությունում Գինեսի ռեկորդ է սահմանել:

Մարզիկն իր ցուցադրած արդյունքը նվիրել է ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հերոսների հիշատակին:

Առաջին փորձի ժամանակ Մանվելը չկարողացավ գերազանցել Կանադան ներկայացնող Ռոյ Բերգերի ցուցանիշը, ով գետնին բռունցքների վրա հրում-ծալում վարժությունը մեկ րոպեում կատարել էր 84 անգամ:

Արդեն 2-րդ փորձի ժամանակ մարզկիը սահմանեց ռեկորդ՝ վարժությունը կատարելով 86 անգամ:

Մամոյանի ցուցանիշը գրանցվելու է «Դյուցազնագրքում»: Իսկ Գենեսի ռեկորդների գրքում կգրանցվի միայն հանձնաժողովի վերջնական հաստատումից հետո։

7or.am

Տեսանյութը՝ Ա1+–ի։

Այս խորագրի վերջին նյութերը