Աշխարհ

25.08.2016 19:25


Սթիվեն Սիգալը Ղրղզստանում բացելու է Քոչվորների համաշխարհային խաղերը

Սթիվեն Սիգալը Ղրղզստանում բացելու է Քոչվորների համաշխարհային խաղերը

Հայտնի հոլիվուդյան կինոդերասան Սթիվեն Սիգալը խոստացել է մասնակցել Քոչվորների 2–րդ համաշխարհային խաղերի բացման արաողությանը, որը տեղի է ունենալու Ղրղզստանում։

«Սիգալը պատասխան նամակում հաստատել է իր մասնակցությունը և շնորհակալություն հայտնել Քոչվորների խաղերին մասնակցելու հրավերի համար»,– հայտնել են ТАСС–ին միջոցառման կազմակերպիչները։

«life.ru»–ն նշում է, որ Սթիվեն Սիգալը ծրագրում է հանդիպում ունենալ հանրապետության Այկիդո ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ և մասնակցել բարեգործական ընթրիքին, որը նվիրված է Ասիական կինոյի համաշխարհային փառատոնին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը