Լրահոս

Օգոստոս 25, 2016 14:39

Երուսաղեմի պատրիարքը հանդիմանական նամակ է հղել Գարեգին 2–րդին

Երուսաղեմի պատրիարքը հանդիմանական նամակ է հղել Գարեգին 2–րդին

Երուսաղեմի Նուրհան պատրիարք Մանուկյանը հանդիմանական նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկաս Գարեգին Երկրորդին՝ վերջինիս կոչ անելով կարգալույծ լինել եւ Հայոց եկեղեցին փրկել կործանումից.

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՆՈՒՐՀԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԴԱՌՆԱՊԷՍ ԿԸ ՅԱՆԴԻՄԱՆԷ ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Վեհափառ Տէր, վստահ եղէք, թէ այս տողերը ակամայ թուղթին կը յանձնեմ, մանաւանդ երբ տակաւին քիչ առաջ լսեցի թէ վերջերս պախարակած ըլլաք ձեր եպիսկոպոսները, որոնք իբր թէ կայքէջերուն մէջ յաճախակի երեւցող ձեր դէմ գրուած բազմաթիւ յօդուածներուն երբեք չեն հակազդեր. ինչպէս կ'ըսեն՝ «Լռութիւնը համաձայնութեան նշան է» ...

Եթէ թոյլ տաք եղբայրաբար պիտի ըսէի, թէ սպառնալիքը չի՜ պատշաճիր կրօնականին, նամանաւա՜նդ բարձրաստիճան՝ «Ամենայն հայոց հայրապետին», որմէ կ'ակնկալուի իբր իրա՜ւ ՀՕՐՄԷ ու ներողամիտ ՄԵԾԱՒՈՐէ սիրով ու ներողամիտ ոգիով վերաբերիլ իր զաւակներուն եւ կամ ստորադասներուն հետ եւ նկատմամբ: Միթէ Ձեր «Շինարար կաթողիկոս» -ի համբաւը իսկապէ՞ս կ'ուզէք կարգալոյծ հռչակուածներու շարքը երկարելով ... ջնջել: Յամենայնդէպս, եղածը անընդունելի եւ մեծ անարդարութիւն մըն էր, եկող՝ Ս. Էջմիածնէն, Հայ ժողովուրդի սրբութիւն սրբոցէն, ու միայն Տէրը գիտէ, թէ տակաւին շարքը որքա՛ն պիտի երկարի: Վեհափառ Տէր, եթէ կը յիշէք մի քանի տարիներ առաջ երբ ամենայն հպարտութեամբ, –եւ այս արդարացիօրէն, – ինծի ցոյց կու տայիք Մայր աթոռի շրջափակէն ներս Ձեր կառուցել տուած գեղեցիկ շէնքերը, ըսի Ձեզի, թէ նիւթական շէնքերուն չափ եւ աւելիով կարեւոր էր հոգեւոր շէնքը ամրացնել, եւ Դուք վստահեցուցիք, թէ այդ եւս պիտի ըլլար։ Սակայն ժամանակը եկաւ փաստելու, թէ արտաքինն ու նիւթականն էր էականն ու Ձեզ հետաքրքրողը: Անկարելի է, որ վախի եւ սպառնալիքի մթնոլորտի մէջ առողջ սերունդներ հասնին, բան մը որուն պատճառով պիտի տուժեն մեր Ժողովուրդը եւ Մայր եկեղեցին, որոնք ամէն ժամանակէ աւելի կարիքը ունին մաքրակրօն, զարգացած եւ իրա՜ւ եկեղեցականներու եւ ո՜չ թէ գարշապար լիզողներու...

Վաճառականական եւ առեւտրական յատկութիւններ ունենալը անպայմանօրէն խելացիութեան յայտարարներ չեն: Դուք կրնաք մարդ առնել ու ծախել, սակայն ԵՐԲԵ՛Ք ՉԷՔ ԿՐՆԱՐ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՊԱՀԵԼ ԵՒ ԻՒՐԱՑՆԵԼ:

Երկրորդ Համաշխարհային Պատերազմին, Ուինսթըն Չըրչիլ կու գար Գերման ղեկավարներուն զգուշացնելու, թէ «Հով սերմանողը՝ փոթորիկ կը հնձէ»: Եւ դուք տասնամեակէ մը աւելի ձեր պաշտօնավարութեան շրջանին միայն հով սերմանեցիք ու հիմա պիտի պատրաստուիք անոր փոթորիկները հնձել:

Դուք, որ կոչուած էք ըլլալու գլուխը մեր Եկեղեցւոյ, միացած քաղաքական ապակրօն եւ հաւատազուրկ ղեկավարներու, կը փորձէք ձեր աճուրդի դրուած խելքով եւ մանկունակ ու քմահաճ որոշումներով, արմատախիլ ընել Հայաստանեայց Եկեղեցւոյ դարաւոր կաղնին, որովհետեւ հակառակ ձեր տարիներու բոլոր արեւներուն, դուք տակաւին չէք հասունցած: Ձեր բովանդակ կեանքի երկարութեան, ձեզի պակսած է տարրական ողջմտութիւնը, հաւատքի եւ գիտակցութեան համադրումը, որ մարդուն տրուած մեծագոյն շնորհներէն մին է:

Ձեր մտածելակերպին պէս սոփեստ եւ անպատասխանատու են ձեր արտայայտութիւններն ու որոշումները: Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին իր դարաւոր գոյութեան ընթացքին արտաքին հարուածներէն այնքան չէ սոսկացած, որքան այն անմիտ եւ քանդիչ փորձերէն, զորս դո՛ւք, Վեհափառ, ծոցածին զաւակը այս նոյն Եկեղեցւոյ, կը պատրաստէք ի՛ր մէջէն՝ ի՛ր դէմ: Հայ Եկեղեցին բաժնել իր նկարագրէն՝ պիտի նշանակէր կտրել պորտը իր անցեալէն, ուր կրօնի զգացումն ու ազդեցութեան գաղափարը փոխադարձաբար իրար ամրապնդած եւ իրար հետ շաղահիւսուած են, յօրինելով մեր Հայու դիմագիծը եւ ստեղծելով հրաշքը մեր դարերուն:

Անոնք որոնք ինքզինքնուն իրաւունք տուած են հանրային շահերուն եւ բարոյականին հսկելու, քաջ պէտք է գիտնան թէ կայծքարը առանց հարուածի բոց չտար, ինչպէս նաեւ պալարները չեն դարմանուիր առանց նշդրակի հարուածին: Կը գրենք այս տողերը հաւատալով, որ չարիքը տեսնել եւ անտարբեր մնալ՝ պիտի ըլլար չարիքին օժանդակել:

Դո՛ւք անտեղի պարսաւող մըն էք եւ առաջնակարգը երկրորդականէն տարորոշել չգիտցող անձ մը, մէկը, որ իր աչքին կարողութեամբ եւ կամ ալ ակնոցին գոյնին համեմատ կը տեսնէ իրողութիւնները, ուրիշ խօսքով Վեհափառ, դուք ձիերը կառքին ետեւէն լծողներէն էք: Այլեւս ժամանակը հասած է, որ դադրիք դրախտաբնակի մը նման փորձելէ ձեր բարոյական մերկութիւնն ու սնանկութիւնը թուզի տերեւներով ծածկելէ:

Այս օրերուս, մեր Եկեղեցին կը գտնուի այնպիսի վիճակներու եւ երեւոյթներու դիմաց, որոնք լուրջ կասկածներու եւ տրտում հեռապատկերներու կը տանին մեր միտքը, երբ վայրկեանի մը համար միայն աչքի առաջ ունենանք մեր երբեմնի ազգային եւ կրօնական այն բոլոր առաքինութիւնները, որոնց շնորհիւ մեր ժողովուրդը երբեմն բան մը արժած եւ տակաւին կրնայ արժել: Քա՛ջ գիտցէք, որ ժողովուրդի մը ոյժին եւ մեծութեան գաղտնիք նիւթն ու նիւթականը չեն, որովհետեւ ժողովուրդներ չեն մեռներ իրենց ստացած ֆիզիքական վէրքերէն, այլ աւելի, հոգեկանէն: Մեզ ազգովին հարուածողը մեր դիմագրաւած աղէտներէն աւելի մեր ազգին ղեկավարներու անտարբերութիւնն ու եսակեդրոնացումն է, եւ այս մէկը բնական մահ մը կրնայ նկատուիլ ժողովուրդի մը համար: Ժամանակը եկած է, Վեհափառ, որ դուք պարտիք վերագտնել ձեր հոգեկան արժէքները, եթէ երբեւիցէ ունեցած էք, ապա թէ ոչ դուք եւս ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր Եկեղեցին փրկէք ամբողջական կործանումէ:

Հայաստանեայց Եկեղեցին միշտ եղած է օճախը մեր ցեղին իմացական, հոգեկան եւ բարոյական ձգտումներուն: Ան եղած է գերազանցապէս մեր հաւատքի Տապանակ Ուխտին: Մեր Եկեղեցին, կրօնա-ազգային այս պատկառելի հաստատութիւնը, մեր ժողովուրդի մեծագոյն ստեղծագործութիւնն է, որ պատմական ու քաղաքական անյարիր պայմաններու մէջէն անցնելով Ձեւ եւ Նկարագիր առնելով հասած է մեզի, եւ դուք իբր «Հայր ամենեցուն» պարտիք անոխակալ, հաւասար եւ մանաւանդ բարեմտօրէն նայիլ բոլորին: Ձեր կասկածները, տեղի կամ անտեղի, որոնք ընդհանրապէս անտեղի եղած են, եւ պարագաներ կան երբ ձեր կողմէն մեծութիւն պիտի ըլլար ընդունիլ գործուած սխալը:

Վեհափառ, քաջ վստահ եղէք, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մեզի համար կը մնայ ու միշտ պիտի մնայ աղբիւր ներշնչման եւ յոյսի, սակայն դուք...

Նուրհան Արք. Մանուկեան Պատրիարք Հայ Երուսաղէմի

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպիսի տեսք կունենան ապագայում ավտոմեքենաները

Ինչպիսի տեսք կունենան ապագայում ավտոմեքենաները

Հոկտեմբեր 21, 2018 19:15 Առանց մեկնաբանության։
Լոնդոնում հարսանեկան տորթերի ցուցահանդես է կայացել

Լոնդոնում հարսանեկան տորթերի ցուցահանդես է կայացել

Հոկտեմբեր 21, 2018 19:09 Մեկը մեկից գեղեցիկ են։
Երևանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Երևանի բնակարաններից մեկում 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Հոկտեմբեր 21, 2018 18:54 Ըստ դատաբժշկի՝ կան մի քանի վնասվածքների հետքեր։
Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 35.23 տոկոսը

Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 35.23 տոկոսը

Հոկտեմբեր 21, 2018 18:44 Ձայնի իրավունք ունեցող 217,708 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 76,707-ը։
Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը

Հոկտեմբեր 21, 2018 18:18 Վաղվանից անցնելու է աշխատանքի:
ՏԻՄ ընտրություններին, ժամը 14։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 23.73 տոկոսը

ՏԻՄ ընտրություններին, ժամը 14։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 23.73 տոկոսը

Հոկտեմբեր 21, 2018 15:39 Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 217 հազար 708 մարդ։
Մայրապետյանի համար մտավորականների մի մեծ խումբ անձնական երաշխավորություն է ներկայացրել

Մայրապետյանի համար մտավորականների մի մեծ խումբ անձնական երաշխավորություն է ներկայացրել

Հոկտեմբեր 21, 2018 12:45 Փաստաբանը գլխավոր դատախազին խնդրել է  քննարկել նրանց դիմումները։
Երևանում թալանել են «Բանանց» ֆուտբոլային ակումբի ավագ մենեջերի բնակարանը

Երևանում թալանել են «Բանանց» ֆուտբոլային ակումբի ավագ մենեջերի բնակարանը

Հոկտեմբեր 21, 2018 12:30 Գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամի ոսկյա զարդեր։
Օրվա կադր․ Իմ Հայկական Երևան

Օրվա կադր․ Իմ Հայկական Երևան

Հոկտեմբեր 21, 2018 11:50 Բառամիջում հայկականն էլ՝ մեծատառով։
Հայաստանի ինը մարզերում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ

Հայաստանի ինը մարզերում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ

Հոկտեմբեր 21, 2018 11:29 Համայնքներից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:
Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հոկտեմբեր 21, 2018 08:09 Մահացել է Թարթառի զորամասերից մեկում:
Այսօր մի շարք փողոցներ փակ են լինելու (տեսանյութ)

Այսօր մի շարք փողոցներ փակ են լինելու (տեսանյութ)

Հոկտեմբեր 21, 2018 07:45 Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում։
Երևանն այսօր տոնում է իր 2800-ամյակը (լուսանկար)

Երևանն այսօր տոնում է իր 2800-ամյակը (լուսանկար)

Հոկտեմբեր 21, 2018 07:12 «Երևան 2800» տոնական միջոցառումների ցանկը և ժամանակացույցը։
Աճուրդում ոսկյա Ֆերրարի է վաճառվել

Աճուրդում ոսկյա Ֆերրարի է վաճառվել

Հոկտեմբեր 20, 2018 22:02 Սոթեբիի ոսկյա իրերի աճուրդում։
Գյումրիում հայտնաբերված նորածինների մայրը նոտարական վավերացմամբ հրաժարվել է փոքրիկների խնամքից

Գյումրիում հայտնաբերված նորածինների մայրը նոտարական վավերացմամբ հրաժարվել է փոքրիկների խնամքից

Հոկտեմբեր 20, 2018 20:50 «Կարելի՞ է վերջին անգամ տեսնեմ երեխաներիս»․ մայրը հեռացել է լացով։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ը գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը` կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-22-ը գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը` կնվազի 2-3 աստիճանով

Հոկտեմբեր 20, 2018 15:47 Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ազատամուտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Ազատամուտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Հոկտեմբեր 20, 2018 15:42 Յուրացում կատարելու համար: