Լրահոս

25.08.2016 16:05


Քաղաքացուհին ոգելից խմիչք օգտագործած վիճակում հանկարծակի բացելով մեքենայի դուռը և դուրս նետվել ավտոմեքենայից

Քաղաքացուհին ոգելից խմիչք օգտագործած վիճակում հանկարծակի բացելով մեքենայի դուռը և դուրս նետվել ավտոմեքենայից

Օգոստոսի 24-ին՝ ժամը 14.45-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 17 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21101», «Տոյոտա», երկու «Օպել», «ՎԱԶ-2101» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի արդյունքում վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել շինության պատին:
Պատահարի հետևանքով «Լեքսուս»-ի վարորդը և ուղևորը, «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, «RANGE ROVER SPORT» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70-րդ կմ-ին բախվել է «MOSKVICH 214122» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և «RANGE ROVER SPORT»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին՝ ժամը 03.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Քարակերտ-Դալարիկ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 23-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, Սևան-Գավառ-Լճաշեն խաչմերուկում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ:
Օգոստոսի 24-ին «ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին՝ ժամը 20.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղի փակ վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 33-ամյա քաղաքացուհի և հայտարարել, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Նույն օրը՝ ժամը 22.00-ին, 22-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում, Մուշ 2 թաղամասում իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից հիշյալ քաղաքացուհին ոգելից խմիչք օգտագործած վիճակում հանկարծակի բացելով մեքենայի դուռը՝ դուրս է նետվել ավտոմեքենայից և տեղափոխվել հիվանդանոց:
Քաղաքացուհուն տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 113-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 24-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Նամազալի» կոչվող տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, տրակտոր է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը