Աշխարհ

25.08.2016 17:30


Իրաքցի զինվորականներն Ալ Քիարան ազատագրել են ԻԼԻՊ–ից

Իրաքցի զինվորականներն Ալ Քիարան ազատագրել են ԻԼԻՊ–ից

Իրաքցի զինվորականներն ամբողջովին ազատագրել են ռազմավարական կարևոր նշանակության Ալ Քիարա քաղաքն «Իսլամական պետության» զինյալներից։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Երկրի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է, որ քաղաքի գրավումը «կարևոր քայլ» էր Իրաքում ԻՊ հենակետ Մոսուլի ճանապարհին։

Իրաքցի զինվորականներն Ալ Քիարայի ազատագրման գործողությունն սկսել էին մեկ շաբաթ առաջ։ Մեկ ամիս առաջ էլ նրանց հաջողվել էր հետ գրավել ԻՊ–ից քաղաքի մոտ գտնվող ռազմաօդային բազան։

Նշվում է, որ Իրաքի իշխանությունները մտադիր են մինչև այս տարեվերջ վերադարձնել Մոսուլը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը