Լրահոս

26.08.2016 07:51


Ողբերգական դեպք Ջրվեժում. կրկնակի անգամ վրաերթի է ենթարկվել Բնապահպանության նախարարության բաժնի պետը

Ողբերգական դեպք Ջրվեժում. կրկնակի անգամ վրաերթի է ենթարկվել Բնապահպանության նախարարության բաժնի պետը

Օգոստոսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի Մասիս ռեստորանային համալիրի դիմաց տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում հայտնաբերվել է Lexus մակնիշի 51 MM 015 համարանիշի և BMW մակնիշի 11 TT 444 համարանիշի ավտոմեքենաներ:

Lexus-ի վարորդի կողմից ձախ հատվածում եղել են վրաերթի հետքեր, հետքեր են եղել նաև BMW-ի վրա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, շպրտել հանդիպակաց գոտի, որից հետո հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել BMW-ի կողմից:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 38-ամյա Սիմոն Գրիգորյանն էր, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես բաժնի պետ:

Մանրամասները՝ Shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը