Աշխարհ

26.08.2016 10:10


Թուրքիայում կրկին պայթյուն է որոտացել

Թուրքիայում կրկին պայթյուն է որոտացել

Թուրքիայի հարավարևելյան Շիրնակ նահանգի Ջիզրե քաղաքի ոստիկանության անցակետում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Anadolu»–ն։

Հաղորդվում է, որ պայթուցիկը եղել է ավտոմեքենայի մեջ։ Համաձայն նախնական տեղեկատվության՝ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Հարձակման կազմակերպման մեջ կասկածվում են Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը