Լրահոս

26.08.2016 18:11


Խաչաղբյուր գյուղերի մոտ այրվել են 3 հա հնձած հացահատիկի դաշտեր

Խաչաղբյուր գյուղերի մոտ այրվել են 3 հա հնձած հացահատիկի դաշտեր

Օգոստոսի 25-26-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Վարդավառի լճի մոտակայքում այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ, Նորք Մարաշ 17-րդ փողոցի մոտակայքում՝ 15000 քմ խոտածածկույթ, Ֆլորենս ռեստորանի մոտակայքում՝ 1000 քմ բուսածածկույթ, Հր. Քոչար փողոցի 1 նրբանցքի թիվ 9 տան մոտակայքում` 300 քմ խոտածածկույթ, Բագրատունյաց պողոտայում՝ Լճափ բենզալցակայանի մոտակայքում՝ 3000 քմ, Նորագավիթ թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ 5000 քմ, Ֆրունզեի փողոցի թիվ 14 հասցեում գտնվող չշահագործվող մանկապարտեզի տարածքում` 1000 քմ, Մուսայելյան փողոցում՝ թիվ 137 մանկապարտեզի մոտակայքում՝ 1000 քմ:

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում՝ շուկայի մոտակայքում, այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի Գյումրի Գարեջրի գործարանի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Ռեպինի փողոցի թիվ 217/299 Ա տնակի մոտակայքում` մոտ 1500 քմ, Մարալիկ քաղաքի Ռիգայի փողոցի թիվ 2 մանկապարտեզի մոտակայքում՝ 140 քմ: Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 12-րդ կմ-ին այրվել է մոտ 2 հա հնձած ցորենի արտ, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում՝ մոտ 700 քմ խոտածածկույթ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 1200 քմ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 7 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում` մոտ 1 հա:

Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի դաշտերում այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ, Աղձք գյուղի մոտակայքում՝ 5000 քմ և 30 չոր ծառ, Լոռու մարզի Ճոճկան գյուղի հարավ-արևելյան հատվածում՝ մոտ 4 հա, Կոտայքի մարզի Հացավան գյուղի վերջնամասում՝ մոտ 16 հա, Քաղսի գյուղին հարակից հանդամասում՝ 3 հա հնձած ցորենի արտ, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 11 դպրոցի մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ, Զովք գյուղում՝ 65 հա, գյուղի սկզբնամասում՝ մոտ 2000 քմ ցորենի արտ, Ձորաղբյուր գյուղի ամառանոցների 28-րդ փողոցի մոտակայքում՝ 2000 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Հայանիստ գյուղում՝ 2000 քմ չոր եղեգն, Մրգավան գյուղում՝ 7 հա խոտածածկույթ, Խաչփառ գյուղի սկզբնամասում՝ 5000 քմ հնձած ցորենի արտ, Գեղարքունիքի մարզի Ակունք-Խաչաղբյուր գյուղերի մոտակայքում՝ 3 հա հնձած հացահատիկի դաշտեր, Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտակայքում՝ 60 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը