Աշխարհ

26.08.2016 15:10


Ոտաբոբիկ Քեմերոնին չիփս ուտելիս են նկատել (լուսանկար)

Ոտաբոբիկ Քեմերոնին չիփս ուտելիս են նկատել (լուսանկար)

Ընդամենը մի քանի ամիս առաջ Մեծ Բրիտանիայի ամենահզոր մարդկանցից մեկին՝ Դևիդ Քեմերոնին, ամենուրեք ուղեկցում էին օգնականների շքախումբը և լուրերի պակաս զգացող լրագրողներն ու օպերատորները։

Սակայն այժմ 49–ամյա Քեմերոնին, ով հայտնվել է հին տաշտակի առջև, նկատել են Քորնուոլում՝ մեքենաների կայանման այգում ոտաբոբիկ նստած ձուկ և չիփսեր ուտելիս։

Նրա հետ ուտում էր նաև մի կին, ում դեմքը չի երևում, բայց ով, հավանաբար, Քեմերոնի կինն է։ Իսկ նրա կողքին հայտնված օտար մարդիկ անգամ պատկերացում չունեն, որ նստած են մի մարդու կողքին, ով վերջերս Միացյալ Թագավորության վարչապետն էր։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը