Լրահոս

26.08.2016 14:56


Արտագաղթել է վարչապետի անվտանգության ծառայության ղեկավարը

Արտագաղթել է վարչապետի անվտանգության ծառայության ղեկավարը

Մեկ ամիս առաջ, մեր տեղեկություններով, Հայաստանից ընտանիքով արտագաղթել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվտանգության ղեկավար Արմեն Զատիկյանը։ Պատճառը ֆինանսական խնդիրներն են։ Այս մասին հայտնում է a1plus.am–ը։

Արմեն Զատիկյանն աշխատել է նաեւ Տիգրան Սարգսյանի անվտանգության ծառայությունում եւ հայտնի է հատկապես այն փաստով, որ որոշ տեղեկություններով 2012–ի փետրվարին նախկին վարչապետը որսի ժամանակ կրակել էր Զատիկյանի ոտքին։ Արմեն Զատիկյանն ընդունել էր, որ ոտքը վիրավորվել է որսի ժամանակ։

Տիգրան Սարգսյանն ընդունել էր, որ դեպք է պատահել, սակայն հերքել էր, որ ինքն է կրակել։ Ի դեպ, վարչապետի մամուլի քարտուղարը հաստատում է, որ Արմեն Զատիկյանը դուրս եկել աշխատանքից։

Կայքի տեղեկություններով, ընտանիքով Հայաստանից արտագաղթել է նաեւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվտանգության ծառայության ղեկավարը։

Մանրամասները՝ a1plus.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը