Լրահոս

26.08.2016 20:51


Տավուշում պայմանագրային զինծառայողը ԳԱԶ-66-ով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Տավուշում պայմանագրային զինծառայողը ԳԱԶ-66-ով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ենոքավան գյուղի բնակիչ, 30-ամյա Վահրամ Օրդինյանը իր վարած ГАЗ 66 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ենոքավան գյուղի անտառամիջյան հատվածում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլխիվայր շրջվել:

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդ Վ. Օրդինյանն ու ուղևորներ, նրա համագյուղացի՝ 54-ամյա Համլետ Վարդանյանը և Գետահովիտ գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ «SHAMSHYAN.com»-ում

Այս խորագրի վերջին նյութերը