Աշխարհ

27.08.2016 15:25


Մեկ շաբաթ առաջ կորած ծովագնացներին հայտնաբերել են անմարդաբնակ կղզում

Մեկ շաբաթ առաջ կորած ծովագնացներին հայտնաբերել են անմարդաբնակ կղզում

Ամերիկյան ռազմածովային ուժերի ինքնաթիռը փրկել է 2 մարդու, ովքեր մեկ շաբաթ անցկացրել են Խաղաղ օվկիանոսի ափին՝ անմարդաբնակ կղզում, և գրել են ավազի վրա SOS։ Այս մասին հայտնում է «ABC News»–ը՝ հղում անելով ԱՄՆ–ի առափնյա անվտանգությանը։

Մոլորվածների որոնողական աշխատանքները տարբեր երկրների ծովային խմբերի կողմից շարունակվել են 7 օր, բայց հենց ինքնաթիռն է նկատել SOS բառը՝ օգնելով վտանգի մեջ հայտնված ծովագնացներին։

Նշվում է, որ նրանք ուղևորվել են Վենո կղզուց դեպի Թամատամ կղզի օգոստոսի 17–ից «սահմանափակ սննդի պաշարներով և առանց վթարային սարքավորումների»։

Սկզբում ծովագնացները ծրագրել էին հասնել վերջնակետին մեկ օրում, սակայն օգոստոսի 19–ին ԱՄՆ–ի առափնյա անվտանգությունը հաղորդագրություն էր ստացել նավի անհետացման մասին։

Արդյունքում՝ կորածներին տեղափոխել են նավ և տարել անմարդաբնակ կղզուց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը