Աշխարհ

27.08.2016 10:10


Իտալիայի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 281–ի

Իտալիայի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 281–ի

Իտալիայի կենտրոնում օգոստոսի 24–ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 281–ի։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը՝ իտալական իշխանություններին հղումով։

«221 մարդ զոհվել է Ամատրիչեում, 11–ը՝ Ակկումոլիում, 49–ը՝ Արկուատա դել Տրոնտոյում», – ասվում է հաղորդագրությունում։

Գործակալության տվյալներով՝ 238 մարդու հաջողվել է փրկել, առնվազն 15–ը համարվում է անհետ կորած։

Այսօր Իտալիայում սգո օր է հայտարարված. երկրի պետական դրոշները կիջեցվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը