Լրահոս

27.08.2016 16:34


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 26-27-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Հրազդանի կիրճում՝ Թումոյի այգու մոտակայքում՝ 500 քմ, Վարդավառի լճի մոտակայքում՝ 1000 քմ, Դուրյան թաղամասում՝ 5000 քմ, Դավիթաշեն 1-ին թաղամասում գտնվող թիվ 189 դպրոցի մոտ՝ 400 քմ, Նանսենի փողոցի նրբանցքի 3/5 շենքի մոտ՝ 150 քմ, Արարատի մարզի Աշտարակ քաղաքի Կոմիտասի այգում՝ 1000 քմ, Աշտարակ քաղաքի Վ.Պետրոսյանի անվան դպրոցի մոտակայքում 1300 քմ, Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի «Ղուզեյ» կոչվող տարածքում՝ 1 հա, Շիրակի մարզի Բայանդուր գյուղում՝ մոտ 3000 քմ, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի նախկին ՇԲՕ կայանի հետնամասում՝ 1 հա, Սյունիքի մարզի Վաղատին գյուղին հարակից ցորենի արտում՝ 20 հա, Աճանան գյուղում՝ 2 հա, Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղին հարակից դաշտերում՝ 0,5 հա, Պտղավան գյուղում՝ 4 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քարի արտադրամասի տարածքում՝ 3000 քմ, Եղվարդի քաղաքային գերեզմանատան տարածքում՝ 2000 քմ, Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին՝ 1000 քմ, Արմավիրի մարզի Ապագա գյուղի գերեզմանատանը՝ 300 քմ խոտածածկ տարածք, Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի թիվ 1 փողոցի 24-րդ տան բակում՝ 8 տոննա կուտակած անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը