Լրահոս

27.08.2016 13:51


Պայթյուն գազալցակայանում. վարորդը տեղում մահացել է

Պայթյուն գազալցակայանում. վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 27-ին՝ ժամը 13.00-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.45-ի սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ՄՀ և ՏԱՏ առաջատար մասնագետը:

Պարզվել է, որ ժամը 00.20-ի սահմաններում «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ 2101» մակնիշի 14 LU 101 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ 1970 թ. ծնված Տ. Պ.) լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, վարորդը տեղում մահացել է, իսկ գազալցակայանի աշխատակից, 1983 թ. ծնված Ա. Գ.-ը ստորին վերջույթների կոտրվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրէբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը