Լրահոս

28.08.2016 08:49


Թթուջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով

Թթուջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով

Օգոստոսի 27-ին, ժամը 00.22-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C200» մակնիշի 34 RS 942 պ/հ (վարորդ՝ 1986 թ. ծնված Տ. Ղ.) ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, դուրս եկել երթևեկելի հատվածից և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.59-ին, մարվել՝ 01.14-ին: Այրվել է մեքենայի շարժի հատվածը՝ ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը