Լրահոս

28.08.2016 21:29


Հրդեհ Մարտունիում. խորդանոցում հայտնաբերվել է դի

Հրդեհ Մարտունիում. խորդանոցում հայտնաբերվել է դի

Օգոստոսի 28-ին, ժամը 06.32-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նարեկացի փողոցում այրվում է վագոն-տնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկացու փողոցի թիվ 40 տանը հարակից տարածքում այրվում է խորդանոց (մոտ 5 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.42-ին, մարվել՝ 09.10-ին:

Այրվել է խորդանոցը՝ ամբողջությամբ և կենցաղային իրեր, ներսում հայտնաբերվել է 1968 թ. ծնված Հ. Ն.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը