Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Հեղափոխական քայլերով գնում ենք առաջ` դեպի նախնադար

Մայիս 25, 2019 11:40 Արգելափակել դատարանների գործունեությունը՝ Սահմանադրության խախտում։
Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Ե՞րբ պետք կլինի անցումային արդարադատություն

Մայիս 25, 2019 09:15 Ավերիչ գործողությունների հեղինակներին պատժելու փուլ ենք ունենալու։

Տնտեսական

Օգոստոս 29, 2016 08:46

Պարզաբանում ՀՀ միջազգային պահուստների մակարդակի փոփոխության վերաբերյալ

Պարզաբանում ՀՀ միջազգային պահուստների մակարդակի փոփոխության վերաբերյալ

2016 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ միջազգային պահուստները նվազել են շուրջ 59 մլն ԱՄՆ դոլարով: Պահուսնտների մակարդակի նվազումը հիմնականում պայմանավորված էր շուրջ 46 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտաքին պարտքի սպասարկման ծախսերով և Կենտրոնական բանկում ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների շուրջ 116 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կրճատմամբ:

Եռամսյակի ընթացքում պահուստները համալրվել են հիմնականում ներբանկային շուկայում ՀՀ ԿԲ կողմից իրականացված 52.6 մլն ԱՄՆ դոլարի առքի և ստացված վարկերի, փոխառությունների և դրամաշնորհների հաշվին՝ շուրջ 31 մլն ԱՄՆ դոլարին համարժեք: Առևտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների փոփոխությունը թեև նշանակալի, այնուամենայնիվ, սովորական երևույթ է: Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԲ-ում առևտային բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվների նվազագույն մակարդակի պահանջ չկա, այդպիսով՝ այս միջոցների մակարդակն արտացոլում է համաշխարհային և ներքին ներդրումային միջավայրի ազդեցության ներքո առևտային բանկերի ներդրումային որոշումները: Արդյունքում այս մնացորդները խիստ տատանողական են, մասնավորապես` հիշեցնենք, որ 2015 թ. ընթացքում դրանք աճել էին շուրջ 106 մլն ԱՄՆ դոլարով:

2016 թ. ապրիլից սկսած ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար իրականացրել է և շարունակում է իրականացնել ԱՄՆ դոլարի առքի գործառնություններ՝ խուսափելով արտարժույթի շուկայում անցանկալի տատանումներից: Հարկ է նշել, որ արտարժույթի շուկայում ՀՀ ԿԲ կողմից ԱՄՆ դոլարի վաճառքի գործառնություններ իրականացվել են միայն հունվար-փետրվար ամիսներին՝ այդ ժամանակահատվածում դրամի փոխարժեքի վրա առկա սպեկուլյատիվ ճնշումները զսպելու նպատակով:

Նշենք, որ ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակում է համապատասխանել միջազգային պրակտիկայում արտարժութային պահուստներին ներկայացվող բոլոր պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին շոկերը կլանելու ՀՀ տնտեսության կարողությունը հավաստելու տեսանկյունից: Մասնավորապես` ՀՀ միջազգային պահուստները ապահովում են ներմուծման ավելի քան չորս ամսվա ծածկույթ և կարճաժամկետ (մինչև մեկ տարի) պարտավորությունների սպասարկման ավելի քան յոթ տարվա ծածկույթ: ՀԳ. ՀՀ կենտրոնական բանկը հորդրորում է ՀՀ ԿԲ քաղաքականության և ՀՀ ֆինանսական շուկայի վերաբերյալ վերլուծություններ իրականացնելիս հղում կատարել հավաստի տեղեկատվական աղբյուրների և զերծ մնալ դիտավորյալ կամ սխալ տեղեկատվության տարածումից: ՀՀ ԿԲ կողմից միջբանկային շուկայում իրականացվող արտարժութային գործառնությունների, ինչպես նաև ֆինանսական շուկային առնչվող մի շարք այլ ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ՀՀԿԲ պաշտոնական կայքի հրապարակումներ բաժնում, ինչպես նաև https://databank.cba.am հասցեում:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն

Նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն

Մայիս 23, 2019 14:20 Կառավարությունը հավանություն տվեց։
Պետական կենսաթոշակների մասին օրենքում կիրականացվեն փոփոխություններ

Պետական կենսաթոշակների մասին օրենքում կիրականացվեն փոփոխություններ

Մայիս 23, 2019 13:15 Կառավարությունը հավանություն տվեց։
Հայաստանից արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ

Հայաստանից արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ

Մայիս 22, 2019 14:45 Ռուսաստանը լաբորատոր խիստ վերահսկողություն է սահմանել։
Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ

Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ

Մայիս 22, 2019 12:20 Կան փոքր արտադրողներ, որոնց շահերը հաշվի չէին առնվել։
ՊԵԿ-ը կվերահրապարակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցանիշները

ՊԵԿ-ը կվերահրապարակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցանիշները

Մայիս 20, 2019 20:30 Ցուցանիշներն արտացոլվել են ոչ ամբողջությամբ։
«Դու կյանքում գոմ չես տեսել, տղա՛ ջան». Բերբերյանը՝ Կառավարությանը (տեսանյութ)

«Դու կյանքում գոմ չես տեսել, տղա՛ ջան». Բերբերյանը՝ Կառավարությանը (տեսանյութ)

Մայիս 17, 2019 15:55 «Առնվազն դավաճանություն է «Սպայկային» հարվածելը»։
892 մլն դրամ՝ ԱԺ-ում պարգևատրումների և գործուղումների համար

892 մլն դրամ՝ ԱԺ-ում պարգևատրումների և գործուղումների համար

Մայիս 16, 2019 19:24 Կառավարության պահուստային ֆոնդից գումար կտրամադրի։
Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին

Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին

Մայիս 16, 2019 15:30 «Որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա»։
Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Մայիս 13, 2019 16:25 Վերազինման ֆոնդը ենթադրում է ավելի քան 30 մլրդ դրամ:
Ապրիլին ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Ապրիլին ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Մայիս 10, 2019 14:30 2.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման (տեսանյութ)

Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման (տեսանյութ)

Մայիս 10, 2019 13:13 Պահանջում են հետ կանչել փոփոխությունները:
«Արտահանման ծավալները կրճատվել են 8,6 տոկոսով»․ Տ. Խաչատրյան (տեսանյութ)

«Արտահանման ծավալները կրճատվել են 8,6 տոկոսով»․ Տ. Խաչատրյան (տեսանյութ)

Մայիս 03, 2019 16:38 Հրապարակվել են 2019 թ. 3 ամիսների ցուցանիշները:
Կառավարությունն ավելացրեց արտաքին պարտքը (տեսանյութ)

Կառավարությունն ավելացրեց արտաքին պարտքը (տեսանյութ)

Մայիս 02, 2019 16:45 13․4 մլն եվրո վարկ է վերցնում Հայաստանը:
«Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում». «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

«Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում». «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

Մայիս 02, 2019 12:35 Ամուլսարի ծրագիրն ունի բոլոր օրինական թույլտվությունները։
Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ալեքս Տեքստիլ»–ին

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ալեքս Տեքստիլ»–ին

Մայիս 02, 2019 12:25 14 մլրդ դրամի ներդրումային ծրագրին։