Լրահոս

29.08.2016 19:27


Բուսաբանական այգում այրվել է 1 հա խոտածածկ տարածք

Բուսաբանական այգում այրվել է 1 հա խոտածածկ տարածք

Օգոստոսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես `Երևանի Մուշավանի այգիներում՝ 3 հա բուսածածկույթ, Բուսաբանական այգում` 1 հա, Թբիլիսյան խճուղու թիվ 13/2 հասցեում՝ 200 քմ, «Արմենիա» ՀԲԿ-ի մոտակայքում` 700 քմ, Ուլնեցու և Գոգոլի փողոցների խաչմերուկում՝ 600 քմ, Արարատի մարզի Թումանյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ 3000 քմ, Սալակիթների փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում՝ 1 հա, Ուրցաձոր գյուղի գերեզմանատանն ու հանդամասում՝ 2000 ք.մ հնձած ցորենի արտ և 3 հա խոտածածկույթ, ջրային տնտեսության մոտակայքում՝ 300 քմ, Դվին գյուղում՝ 2000 քմ, Ուրցաձոր և Շաղափ գյուղերի միջնամասում՝ 1,5 հա հնձած ցորենի արտ, 60 հակ ծղոտ, մասնակի շոգեխաշվել է 15 հատ պտղատու և մոտ 40 հատ դեկորատիվ ծառ, Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների մոտակայքում՝ մոտ 2 հա, Եղվարդ-Նոր Երզնկա ավտոճանապարհին՝ 1.5 հա, Շիրակի մարզի Ախուրյան գյուղ՝ 300 քմ, Տուֆաշեն գյուղում՝ մոտ 11 հա ցորենի ու գարու հնձած արտ և կուտակված ծղոտ, Ղարիբջանյան գյուղում՝ գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ, Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղի «Չորաբուլախ» հանդամասում՝ 6 հա, Ջերմուկ քաղաքում՝ 2 հա խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Պռոշյան-Աշտարակ ավտոճանապարհին՝ 3000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը