Աշխարհ

29.08.2016 12:40


Ահաբեկչություն Եմենում. զոհերի թիվը հասել է 60–ի

Ահաբեկչություն Եմենում. զոհերի թիվը հասել է 60–ի

Եմենի հարավում գտնվող Ադենում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 60–ի։ Այս մասին հայտնում է «Sky News Arabia»–ն՝ բժշկական աղբյուրներին հղումով։

Հեռուստաընկերության՝ անվտանգության ծառայության աղբյուրները հաստատել են այն տեղեկատվությունը, որ ահաբեկչությունը կազմակերպել է ականապատ մեքենայում գտնվող մահապարտը։ Մեքենան պայթել է հավաքված ապստամբների մոտ, որոնց աջակցում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերը։

Կատարվածի պատասխանատվությունն առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը