Լրահոս

29.08.2016 14:12


Մասիսի քաղաքապետարանի հետնամասում գտնվող սպորտդպրոցում հրդեհ է բռնկվել

Մասիսի քաղաքապետարանի հետնամասում գտնվող սպորտդպրոցում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 29-ին, ժամը 09.40-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի քաղաքապետարանի հետնամասում գտնվող սպորտդպրոցի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցականների փողոցի 1-ին նրբանցքի 27/13 հասցեում գտնվող սպորտդպրոցի պահեստային սենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.57-ին, մարվել` 10.23-ին:

Այրվել են մարմնամարզական ներքնակներ (25 հատ) և 1 պատուհան:

Այս խորագրի վերջին նյութերը