Լրահոս

29.08.2016 21:45


Վրաերթի ենթարկվածը հետախուզվում էր

Վրաերթի ենթարկվածը հետախուզվում էր

Օգոստոսի 29-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել ժամը 3.35-ին Իջևանի Երևանյան փողոցում 1992 թ. ծնված Գրիգոր Գ.-ի կողմից «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով 1982 թ. ծնված Համլետ Բ.-ին վրաերթի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մասին: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:

Պարզվել է, որ նա ոստիկիանության Իջևանի բաժնի կողմից օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը