Աշխարհ

29.08.2016 15:35


Չինաստանում ձերբակալել են կանանց սեռական օրգանները կտրող «Ջեք Մորթողին»

Չինաստանում ձերբակալել են կանանց սեռական օրգանները կտրող «Ջեք Մորթողին»

Չինաստանի Հանսու նահանգում ոստիկանությունը ձերբակալել է 52-ամյա տղամարդու, որը խոստովանել է կանանց և երեխաների սպանության 7 դեպք։ Այս մասին գրում է «China Daily»–ն։

Մարդասպանի անունը Գաո Չենգյոնգ է, որը պարենային խանութի սեփականատեր է կնոջ հետ։

«Չինացի Ջեք Մորթող» մականունը ստացած մոլագարին չէին կարողանում գտնել 28 տարի։ Առաջին սպանությունը նա իրագործել է 1988–ին, վերջինը՝ 2002–ին։

Ոստիկանության տվյալներով՝ հանցագործը հարձակվում էր կարմիր հագած կանանց վրա. հետևում էր մինչև տուն, բռնաբարում ու սպանում։ Նա նաև կտրում էր նրանց մարմնի մասերը՝ կոկորդը կամ սեռական օրգանները։ Ամենափոքր զոհն 8 տարեկան էր։

Ոստիկանությունը միայն 2004–ին է իրար կապել նրա բոլոր սպանությունները և 30 հազ դոլար պարգևավճար խոստացել մոլագարին բռնողին։

Մարդասպանին հաջողվել է նույնականացնել ԴՆԹ–ի շնորհիվ։

Չենգյոնգի հորեղբորը տնային կալանք էին տվել և ԴՆԹ նմուշ վերցրել։ Միայն դրանից հետո է ոստիկանությունը պարզել, որ հանցագործն ու մոլագարը հարազատներ են։ Գաո Չենգյոնգի ԴՆԹ–ն ամբողջովին համապատասխանել է հանցագործությունների վայրում գտնված ԴՆԹ–ի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը