Լրահոս

29.08.2016 16:19


Արարատի մարզում ջրանցքն ընկած երեխան հոսպիտալացման ճանապարհին մահացել է

Արարատի մարզում ջրանցքն ընկած երեխան հոսպիտալացման ճանապարհին մահացել է

Օգոստոսի 29-ին, ժամը 11.14-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում՝ գետի մեջ երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 2014 թ. ծնված Ե. Ս.-ը ընկել է Հնաբերդ գյուղի Շիրազի փողոցի թիվ 1 տան հարևանությամբ գտնվող ջրանցքը: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ երեխան ջրանցքից դուրս է բերվել տեղի ուժերով:

Դեպի Արտաշատի բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին վերջինս մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը