Աշխարհ

29.08.2016 17:15


Հռոմի պապը հանդիպել է Մարկ Ցուկերբերգին (լուսանկար)

Հռոմի պապը հանդիպել է Մարկ Ցուկերբերգին (լուսանկար)

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է «Ֆեյսբուք» սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ՝ Պրիսցիլլա Չանի հետ։ Այս մասին հայտնում է Վատիկանի ԶԼՄ–ն։

«Նրանք քննարկել են այն հարցը, թե ինչպես կարելի է օգտագործել հաղորդակցական տեխնոլոգիաները աղքատության դեմ պայքարելու համար, ինչպես նաև խրախուսել կենդանի շփման կուլտուրան»,–ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, պոնտիֆիկոսն ու Ցուկերբերգը քննարկել են միջոցները, որոնք կօգնեն «դժվար դրության մեջ գտնվող մարդկանց մի փոքր հույս տալ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը