Լրահոս

29.08.2016 22:34


Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:

Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 130C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35...400C, նախալեռնային շրջաններում՝ 33...380C, լեռնային շրջաններում՝ 30...310C:

Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:
Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22...230C է, երկրորդում՝ 200C և երրորդում՝ 18...190C:
Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33 մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10 մմ, Լոռիում` 50-60 մմ, Սյունիքի նախալեռներում` 60-65 մմ:
Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932 թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86 մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009 թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70 մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218 մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5 մմ (1950 թ.):
Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:
Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:
Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:
Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը, սակայն դրանց արագությունը էապես չի փոխվում:

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 20...210C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 33...350C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 10...120C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5...60C, առավելագույնը՝ 34...350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 7...10 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 11...130C, ոորը մոտ է բազմամայա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 22...260C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև 2...50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+20C, առավելագույնը՝ 25...270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...35 մմ):

Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12...150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 22...250C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2...60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+20C, առավելագույնը՝ 26...280C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 32...46 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15...180C, որը մոտ է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 26...300C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5...90C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3...70C, առավելագույնը՝ 28...290C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մետ (նորման` 38...40 մմ):

Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20...210C, լեռնային շրջաններում` 13...140C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 33...35 0C, լեռնային շրջաններում՝ 21...250C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 10...120C, լեռնային շրջաններում` 3...50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 6...70C, լեռնային շրջաններում՝ 0...+10C, առավելագույնը` հովտային շրջաններում 34...350C, լեռնային շրջաններում՝ 24...250C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտլ (նորման` հովտային շրջաններում 10...15 մմ, լեռնային շրջաններում 22...23 մմ) :
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 19...210C, լեռնային շրջաններում` 12...130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` 33...350C, լեռնային շրջաններում՝ 23...260C, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 7...100C, լեռնային շրջաններում` 4...60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7...90C, լեռնային շրջաններում՝ 4...50C, առավելագույնը` հովտային շրջաններում 32...340C, լեռնային շրջաններում՝ 28...290C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտլ (նորման` հովտային շրջաններում 13...43 մմ, լեռնային շրջաններում 19...61 մմ):

Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 20...210C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 33...350C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 8...100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6...80C, առավելագույնը՝ 340C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):

Այս խորագրի վերջին նյութերը