Լրահոս

30.08.2016 07:18


Նոր Խարբերդի տներից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք

Նոր Խարբերդի տներից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք

Օգոստոսի 29-ին, ժամը 18.38-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցների 23-րդ փողոցի տներից մեկում 3 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 62/2 տան խոհանոցում 3 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն` մինչ գազի բալոնի պարունակության ավարտվելը:

Այս խորագրի վերջին նյութերը