Աշխարհ

30.08.2016 10:17


Ձերբակալել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանել ծրագրող հանցագործին (տեսանյութ)

Ձերբակալել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանել ծրագրող հանցագործին (տեսանյութ)

ԱՄՆ–ում ձերբակալել են Բարաք Օբամայի վրա հարձակում ծրագրող հանցագործին, ով 40–ամյա Ջոզեֆ Գարգյուլոն է Մասաչուսեթսից։ Նա պատրաստվում էր սպանել ԱՄՆ նախագահին Մասաչուսեթս նահանգում գտնվող Մարտաս–Վինյարդ կղզում վերջինիս հանգստի ժամանակ։

Իր այդ ցանկության մասին Գարգյուլոն հրապարակայնորեն հայտարարել է գոլֆ–հանգստավայրում։ Նա նաև սպառնացել է բռնություն գործադրել բոլոր մահմեդականների և ԱՄՆ–ի իրավապահ մարմինների նկատմամբ։ ՀԴԲ–ն հսկում էր հանցագործին հուլիս ամսից սկսած։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

ՀԴԲ–ն նաև հետախուզել է ամերիկացու տունը։ Սառը և հրազենային զենքի մի հսկայական զինանոց է հայտնաբերվել, ինչպես նաև փամփուշտներ և պայթուցիկներ, ընդ որում՝ բոլորն անօրինական։ Օգոստոսի 27–ին Գարգյուլոյին ձերբակալել են։ Հանցագործը պարբերաբար ստերոիդներ է ընդունել, եղել է ճնշված, դեպրեսիվ վիճակում։ Նա վստահ էր, որ ԱՄՆ–ն արագորեն կհայտնվի ռազմական դրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը