Աշխարհ

30.08.2016 11:28


Վրաստանի վարչապետն այց կկատարի Ադրբեջան

Վրաստանի վարչապետն այց կկատարի Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այս շաբաթ պաշտոնական այց կկատարի Ադրբեջան:

Այդ մասին հայտարարվել է Թբիլիսիում կայացած Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Կվիրիկաշվիլիի հանդիպման ժամանակ:

Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Մամեդյարովը և Կվիրիկաշվիլին քննարկել են երկու երկրների ռազմավարական համագործակցության հարցերը, արծարծել գործընկերության խորացման հեռանկարները՝ քաղաքականության, մշակույթի, էներգետիկայի, առևտրի և տնտեսության ոլորտներում, տարածաշրջանային անվտանգության թեման:

Մամեդյարովը հանդիպել է նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի և Վրաստանի ԱԳ նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը