Աշխարհ

30.08.2016 11:49


ԱՄՆ պետդեպը կոչ է արել իր դիվանագետներին լքել Թուրքիայի տարածքը

ԱՄՆ պետդեպը կոչ է արել իր դիվանագետներին լքել Թուրքիայի տարածքը

ԱՄՆ–ի Պետդեպարտամենտը նոր նախազգուշացում է արել Թուրքիայում գտնվող կամ այնտեղ մեկնել ծրագրող իր քաղաքացիներին այդ երկրում առկա ահաբեկչական վտանգի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «Hürriyet Gazetesi»-ն:

Պետդեպի հայտարարության մեջ ասվում է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան և Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցները կարող են կամավոր լքել Թուրքիայի տարածքը օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում ԱՄՆ–ը փոխհատուցելու է իր աշխատակիցների ճանապարհային ծախսերը:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ տվյալ որոշումը պայմանավորված է Թուրքիայի ողջ տարածքում ԱՄՆ քաղաքացիներին սպառնացող ահաբեկչական վտանգով: ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել հատկապես զերծ մնալ Թուրքիայի հարավարևելյան հատվածներ նախատեսվող այցերից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը