Լրահոս

30.08.2016 14:30


Տափերական գյուղի հատվածում «BMW»–ն կողաշրջվել է ճամփաբաժան հատվածում

Տափերական գյուղի հատվածում «BMW»–ն  կողաշրջվել է ճամփաբաժան հատվածում

Օգոստոսի 30-ին, ժամը 10.37-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Տափերական գյուղում՝ ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 34-րդ կմ-ում՝ Տափերական գյուղի հատվածում, «BMW» մակնիշի 35 AS 976 պ/հ (վարորդ Ս. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ճամփաբաժան հատվածում, ինչի հետևանքով ուղևոր Պ.Զ.-ը (ծնված 1941 թ.) տեղափոխվել է «Արարատի» ԲԿ, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը