Աշխարհ

30.08.2016 15:36


Հայ ըմբիշն աշխարհի առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն

Հայ ըմբիշն աշխարհի առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն

Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը հաղթանակ է տարել Ֆրանսիայում ընթացող Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Այս մասին հայտնում է panarmenian.net–ը։

50 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմոնյանը 8:0 հաշվով հաղթել է իր մրցակցին` Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովին:

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 30-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 4-ը: Առաջնությունն անցնում է ֆրանսիական Մայկոն քաղաքում:

Մանրամասները՝ panarmenian.net–ում։

Այս խորագրի վերջին նյութերը