Լրահոս

30.08.2016 22:19


Տիտոգրադյան փողոցում բախվել են «Կրայսլեր»–ն ու «Օպել Աստրա»–ն

Տիտոգրադյան փողոցում բախվել են «Կրայսլեր»–ն ու «Օպել Աստրա»–ն

Օգոստոսի 30-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջան Տիտոգրադյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Կրայսլեր» մակնիշի 31 MO 753 պ/հ և «Օպել Աստրա» մակնիշի 34 SM 936 պ/հ (վարորդ Հ. Պ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Հ.Պ.-ը (ծնված 1980 թ) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները։

Այս խորագրի վերջին նյութերը