Լրահոս

31.08.2016 18:13


Հաղթանակ կամրջի տակ այրվել է 4000 քմ խոտածածկ տարածք

Հաղթանակ կամրջի տակ այրվել է 4000 քմ խոտածածկ տարածք

Օգոստոսի 30-31-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Հաղթանակ կամրջի տակ՝ 4000 քմ, Մուշ 2 թաղամասի ֆուտբոլի ակադեմիայի հետնամասում` 1.5 հա, Ավանի Հ. Հովհաննիսյան թաղամասի թիվ 50 շենքի մոտակայքում՝ 700 քմ, Դավթաշենի եկեղեցու մոտակայքում` 1500 քմ, Մայր Հայաստան թաղամասից Սևերսկի թաղամաս տանող ճանապարհին` 1000 քմ, Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 38-րդ կմ-ի մոտակայքում` 1 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու մոտակայքում՝ մոտ 300 քմ, Աբովյանի Ջրառատ թաղամասի գործարանային 1 հասցեի մոտ՝ 1,5 հա, Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի մոտակայքում՝ 1000 քմ, Կենտրոնի տարածքում՝ մոտ 3000 քմ, Զորավան գյուղում՝ եկեղեցու մոտ` 4 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ.Խորենացի 238 հասցեի տարածքում՝ 5000 քմ, Շիրակացի 209 տնակային տարածքում` 3.5 հա, Բասեն գյուղի պոմպակայանի մոտ՝ 20 հա, Տավուշի մարզի Դովեղ գյուղի «Ղշտաղ» կոչվող հանդամասում՝ 4 հա, Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի դաշտավայրում՝ մոտ 1500 քմ, Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակա դաշտերում՝ 2 հա, Կաթնաղբյուր և Կամարիս գյուղերի միջնամասում այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը