Լրահոս

31.08.2016 16:31


Բախվել են մարդատար ավտոմեքենաները և Արտաշատ-Քաղցրաշեն երթուղին սպասարկող ավտոբուսը

Բախվել են մարդատար ավտոմեքենաները և Արտաշատ-Քաղցրաշեն երթուղին սպասարկող ավտոբուսը

Օգոստոսի 31-ին, ժամը 13.52-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Քաղցրաշեն ավտոճանապարհ 2-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-2106» մակնիշի 35 DO 225 պ/հ (վարորդ՝ 1986 թ. ծնված Վ. Ղ.), «ВАЗ-2107» մակնիշի 35 CA 583 պ/հ (վարորդ՝ 1993 թ. ծնված Ա. Ղ.) ավտոմեքենաները և Արտաշատ-Քաղցրաշեն երթուղին սպասարկող 0027L պ/հ ավտոբուսը (վարորդ՝ 1949 թ. ծնված Գ. Մ.):

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին. վերջինս և ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները «ВАЗ-2106»-ի վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ավտոբուսի վարորդի առողջական վիճակը` բավարար:

Փրկարարները փակել են «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոբուսը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը