Քաղաքական

31.08.2016 23:32


Նալբանդյանը Լավրովի հետ ԼՂ խնդրի շուրջ հեռախոսազրույց է ունեցել

Նալբանդյանը Լավրովի հետ ԼՂ խնդրի շուրջ հեռախոսազրույց է ունեցել

Օգոստոսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսաստանյան օրակարգի մի շարք հարցեր։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, ինչը համապատասխան պայմաններ կստեղծի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը