Տնտեսական

Սեպտեմբեր 02, 2016 15:31

Նոր աղբավայր կառուցելու համար հողամաս է հատկացվել

Նոր աղբավայր կառուցելու համար հողամաս է հատկացվել

Կառավարությունն ընդունել է Երևան համայնքին Նուբարաշենի աղբավայրին հարակից հողամասը նվիրելու վերաբերյալ որոշում՝ նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 1950-ական թվականներից սկսած՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում ավելի քան 30 հա մակերեսով տարածք օգտագործվում է որպես աղբավայր (Նուբարաշենի աղբավայր): Տարածքն ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով որպես աղբավայր, այն չի համապատասխանում իր չափանիշներով միջազգային կամ որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին և հանդիսանում է բացառապես որպես աղբի կուտակման վայր, որի հետևանքով առաջացել են մի շարք բնապահպանական, առողջապահական, անվտանգության և աղբավայրի շահագործման խնդիրներ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախագծել, կառուցել և շահագործել նոր աղբավայր: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի կոշտ թափոնների ծրագրի շրջանակում նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև նույն չափորոշիչներին համապատասխան՝ մեկուսացնել առկա աղբավայրի որոշ տարածքները: Նշվել է, որ նվիրաբերվող հողամասը անտառածածկ չէ, անմշակ տարածք է, և այն այսօրվա գործող քաղաքային աղբավայրի շարունակությունն է:

Այս խորագրի վերջին նյութերը

Նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն

Նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն

Մայիս 23, 2019 14:20 Կառավարությունը հավանություն տվեց։
Պետական կենսաթոշակների մասին օրենքում կիրականացվեն փոփոխություններ

Պետական կենսաթոշակների մասին օրենքում կիրականացվեն փոփոխություններ

Մայիս 23, 2019 13:15 Կառավարությունը հավանություն տվեց։
Հայաստանից արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ

Հայաստանից արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ

Մայիս 22, 2019 14:45 Ռուսաստանը լաբորատոր խիստ վերահսկողություն է սահմանել։
Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ

Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ

Մայիս 22, 2019 12:20 Կան փոքր արտադրողներ, որոնց շահերը հաշվի չէին առնվել։
ՊԵԿ-ը կվերահրապարակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցանիշները

ՊԵԿ-ը կվերահրապարակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցանիշները

Մայիս 20, 2019 20:30 Ցուցանիշներն արտացոլվել են ոչ ամբողջությամբ։
«Դու կյանքում գոմ չես տեսել, տղա՛ ջան». Բերբերյանը՝ Կառավարությանը (տեսանյութ)

«Դու կյանքում գոմ չես տեսել, տղա՛ ջան». Բերբերյանը՝ Կառավարությանը (տեսանյութ)

Մայիս 17, 2019 15:55 «Առնվազն դավաճանություն է «Սպայկային» հարվածելը»։
892 մլն դրամ՝ ԱԺ-ում պարգևատրումների և գործուղումների համար

892 մլն դրամ՝ ԱԺ-ում պարգևատրումների և գործուղումների համար

Մայիս 16, 2019 19:24 Կառավարության պահուստային ֆոնդից գումար կտրամադրի։
Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին

Փոխվարչապետը խոսել է Ամուլսարի ներդրումային ծրագրի հնարավոր հեռանկարների մասին

Մայիս 16, 2019 15:30 «Որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա»։
Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով

Մայիս 13, 2019 16:25 Վերազինման ֆոնդը ենթադրում է ավելի քան 30 մլրդ դրամ:
Ապրիլին ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Ապրիլին ուղևորահոսքն աճել է 2 տոկոսով

Մայիս 10, 2019 14:30 2.6 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման (տեսանյութ)

Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման (տեսանյութ)

Մայիս 10, 2019 13:13 Պահանջում են հետ կանչել փոփոխությունները:
«Արտահանման ծավալները կրճատվել են 8,6 տոկոսով»․ Տ. Խաչատրյան (տեսանյութ)

«Արտահանման ծավալները կրճատվել են 8,6 տոկոսով»․ Տ. Խաչատրյան (տեսանյութ)

Մայիս 03, 2019 16:38 Հրապարակվել են 2019 թ. 3 ամիսների ցուցանիշները:
Կառավարությունն ավելացրեց արտաքին պարտքը (տեսանյութ)

Կառավարությունն ավելացրեց արտաքին պարտքը (տեսանյութ)

Մայիս 02, 2019 16:45 13․4 մլն եվրո վարկ է վերցնում Հայաստանը:
«Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում». «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

«Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում». «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

Մայիս 02, 2019 12:35 Ամուլսարի ծրագիրն ունի բոլոր օրինական թույլտվությունները։
Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ալեքս Տեքստիլ»–ին

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ալեքս Տեքստիլ»–ին

Մայիս 02, 2019 12:25 14 մլրդ դրամի ներդրումային ծրագրին։